пятница, 17 мая 2013 г.


Պարույր Սևակի վերջին հարցազրույցը

1971 թ. հունիսի 14-ին Հայաստանում գտնվող չեխ լրագրող Իրժի Սկոումալը (ճանաչված թանրգմանչուհի Լյուդմիլա Մոտալովայի ամուսինը) ուղևորվում է Չանախչի՝ հանդիպելու Պարույր Սևակին, նրան ձայնագրելու, ինչպես նաև բանաստեղծին «Անլռելի զանգակատան» գրական կոմպոզիցիայի չեխերեն տարբերակի ձայնագրությունը բանաստեղծին հանձնելու նպատակով: Անհնար էր պատկերացնել, որ այդ զրույցից երեք օր անց Սևակն այլևս ողջ չէր լինելու:
Պահպանվել է այդ կարճ հարցազրույցի սղագրությունը, որը ներկայացնում ենք անփոփոխ:

-Ինչո՞վ եք այժմ Դուք զբաղված, Պարույր:
-Ուրեմն, նախ և առաջ, երկու տարի է արդեն գիրք եմ հանձնել, շուտով լույս կտեսնի, զբաղված էի այդ գրքով` պետական հրատարակչության գծով: Եվ երկրորդ` հիմա քանի որ աշխատում եմ նաև Ակադեմիայում, Գրականության ինստիտուտում, «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» այդ գրքի վրա եմ աշխատում: Հավանաբար, մինչև տարեվերջ կվերջացնեմ: Առայժմ իմ ամենաշտապ գործերը դրանք են: Ծրագրեր, պլաններ շատ ունեմ: Դա էլ արդեն հետագայի գործ է: Որից հետո պետք է զբաղվեմ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (պոեմի) թարգմանությամբ, նույնպես Ակադեմիայի գծով: Ոչ թե բանաստեղծական թարգմանություն դա պետք է լինի, այլ գիտական թարգմանություն: Ըստ որում պիտի ավելացնեմ, որ դա եղել է իմ տարիների, ամբողջ կյանքի մեծ երազանքներից մեկը: Հենց որ «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» վերջացնեմ, անմիջապես անցնելու եմ այդ գործին:
-Իսկ Ֆրիկը չե՞ք թարգմանելու:
-Երևակայեք, որ Նարեկացուց առաջ իմ մտադրություններից մեկը հենց Ֆրիկ թարգմանելն էր: Բայց որովհետև հիմա ծրագրվեց Նարեկացի, Նարեկացուց հետո անպայման կանցնեմ, հաջորդ գործս՝ գիտական, կլինի Ֆրիկը:
-Ի՞նչն եք, Պարույր, Դուք համարում ամենահիմնականը գրողի համար:
-Նախ և առաջ ինքնուրույն մտածողությունը, ազատ մտածելը, ճշմարտությունը կիսատ չասելը: Առանց դրա, եթե Աստված նույնիսկ մեծ տաղանդ տված լինի, որևէ բան դուրս չի գա:
-Ասում են, որ վատ փորձը շատ օգտակար է գրողին…
-Վատ փո՞րձը… Անպայմա՛ն, և ով որ ասել է, միանգամայն ճիշտ է ասել: Բայց, դժբախտաբար, կարելի է վատ փորձ ունենալ և, օգտվելով այդ փորձից, նորից վատ գործ կատարել: Դա էլ կա: Այնպես որ եթե վատ փորձի վրա չես սխալվում, չես էլ զգում, որ սխալվել ես, կարող ես ամբողջ կյանքում վատ աշխատել: Եվ, փառք Աստծու, այնքան գրողներ կան, որ հետո վատ փորձը շարունակեցին մինչև վերջ:
-Ունե՞ք ինչ-որ ծրագիր, որը դեռևս վախենում եք իրագործել:
-Շատ-շատ: Այդպիսի ծրագրեր շատ ունեմ: Նախ և առաջ, վախենում եմ իմ սեփական ուժերից, որ չեմ կարողանում կատարել: Բայց քանի որ արդեն շուտով հիսուն տարեկան եմ դառնում, եթե հիմա էլ չկարողանամ կատարել, ուրեմն երբևէ չեմ կարող կատարել: Հավանաբար, շուտով ինչ որ մտածել եմ, ինչ որ հետաձգել եմ տարիներ շարունակ, այսուհետև կաշխատեմ անել:
-Ըստ Ձեզ, Պարույր, որո՞նք են ժամանակակից հայոց գրականության հիմնական գծերը:
-Նախ և առաջ, մեր գրական նոր մտածողությունը, մի բան, որ մի տասը տարի առաջ շատ քիչ էր: Ամենակարևոր բանը դա եմ համարում:
-Ինչ-որ մեկը ինձ ասել է կամ ես եմ ինչ-որ տեղ կարդացել, որ մարդկանց պետք է նախապատրաստել կոսմիկական դարաշրջանի համար: Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին:
-Իմ կարծիքով կոսմիկական դարաշրջանի և գրականության հարցերը բոլորովին տարբեր են: Կարելի է թռնել-գնալ Լուսին, վերադառնալ` մնալով միևնույն մարդը: Այնպես որ հարկավոր է մարդուն պատրաստել ոչ թե թռիչքների երկրագնդից դուրս, այլ այնպես անել, որ երկրագնդում կարողանա այդ թռիչքները գործել, թեկուզ մի երկրից մյուս երկիր:
-Շուտով արդեն չեխ ընթերցողը կծանոթանա Ձեր գրքին: Կուզենայի՞ք որևէ բան ասել նրան:
-Ամենից առաջ ես շատ կուզենայի, որ Ձեր ունկնդիրները իմանային, թե մի ամբողջ ժողովուրդ, հայ ժողովուրդը ինչքան է սիրում և իրեն երախտապարտ զգում Լյուդմիլա Մոտալովային, որի շնորհիվ է, որ հայոց գրականությունը այսօր հնչում է Չեխոսլովակիայում: Գալով Չեխոսլովակիային և առհասարակ չեխ և սլովակ ժողովուրդներին` ամբողջ սրտով, ինչպես եղբայրը եղբորը կարող է ցանկանալ, ցանկանում եմ բարեբախտություն, երջանկություն և լավագույն ապագա:

3 комментария:

  1. We are Offering best Global Financial Service rendered to the general public with maximum satisfaction,maximum risk free. Do not miss this opportunity. Join the most trusted financial institution and secure a legitimate financial empowerment to add meaning to your life/business.

    Contact Dr. James Eric Firm via
    Email: financialserviceoffer876@gmail.com
    Whatsapp +918929509036
    Best Regards,
    Dr. James Eric.
    Executive Investment
    Consultant./Mediator/Facilitator

    ОтветитьУдалить
  2. Ցանկանու՞մ եք գնել երիկամ, մարմնի օրգաններ, թե՞ ցանկանում եք վաճառել ձեր երիկամը կամ մարմնի օրգանները: Փնտրու՞մ եք հնարավորություն ֆինանսական խափանումների պատճառով ձեր երիկամը փողով վաճառելու համար և չգիտեք, թե ինչ անել, ապա դիմեք մեզ այսօր և մենք ձեզ կառաջարկենք 500,000 դոլար լավ գումար ձեր երիկամի համար: Ես բժիշկ Մաքսվելն եմ, և ես նյարդաբան եմ ԲԻԼՌՈԹ ՀՈՍՊԻՏԱԼ-ում: Մեր հիվանդանոցը մասնագիտացած է երիկամների վիրաբուժության ոլորտում և մենք զբաղվում ենք նաև երիկամների գնմամբ և փոխպատվաստմամբ կենդանի և համապատասխան դոնորից: Մենք գտնվում ենք Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Մալայզիայում, Սինգապուրում: Ճապոնիա.

    Խնդրում ենք տեղեկացնել մեզ, եթե դուք հետաքրքրված եք երիկամի վաճառքով կամ գնելով կամ
    Organ's խնդրում ենք մի հապաղեք կապվել մեզ հետ և էլեկտրոնային փոստի միջոցով:

    փոստ՝ birothhospital@gmail.com
    Ինչ է հավելվածի համարը՝ +33751490980

    Հարգանքներով
    ԳԼԽԱՎՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՏՆՕՐԵՆ
    Դոկտոր Մաքսվել

    ОтветитьУдалить
  3. MCMAHON ՀՈՍՊԻՏԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՆԴԿԱՍՏԱՆ

    doktormcmahonhospitalservices@gmail.com
    whatsap +4368860326436
    VK.com+4368860326436
    Հեռագիր +4368860326436

    Երիկամների փոխպատվաստման և վիրահատության տուն 600,000 դոլար արժողությամբ մեր գլխամասը գտնվում է Հնդկաստանում, մինչդեռ մեր գլխամասային գրասենյակը գտնվում է Հնդկաստանում, մենք նաև մասնաճյուղեր ունենք Մալայզիայում, ԱՄՆ-ում, Հարավային Աֆրիկայում  Նիգերիա Բրազիլիա Գերմանիա Ավստրիայում: Ստորև բերված է մեր հիվանդանոցի պահանջը, նախքան մենք կարող ենք գնել ձեզանից

    Շնորհակալություն մեր հիվանդանոցին կապվելու համար,
    Մենք մասնագիտացած ենք երիկամների հետ կապված հիվանդության և նաև մարմնի ընդհանուր օրգանների դիսֆունկցիայի բուժման մեջ

    ОтветитьУдалить